14 01 2020

ՃՈ-ն բազմաթիվ բողոքներից հետո բացել է դեկտեմբերին փակած սեկցիան

ՃՈ-ն բազմաթիվ բողոքներից հետո բացել է դեկտեմբերին փակած սեկցիան

Հայաստանի ՃՈ-ն բազմաթիվ բողոքներից հետո վերջապես բացել է դեկտեմբերին փակած սեկցիան, որը մեծ խցանումների պատճառ էր դարձել։

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից, Կիևյան կամրջի վրա տրանսպորտային միջոցների կուտակումներից, ինչպես նաև երթևեկության հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար 2020թ. հունվարի 15-ից Երևան քաղաքի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Կիևյան կամրջով դեպի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկում անընդհատ երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Հալաբյան փողոց՝ ներկայումս գործող ուղիղ կամ դեպի աջի փոխարեն: Նշված խաչմերուկում լուսացույցի վրա կտեղադրվի դեպի աջ անընդհատ երթևեկությունը թույլատրող աջ սեկցիա, համապատասխանորեն կփոխարինվեն հատուկ թելադրանքի նշանն ու գծանշումները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ