23 02 2022

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Իսահակյան-Թամանյան խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Իսահակյան-Թամանյան խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի փետրվարի 23-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով և չէին գործում, փետրվարի 23-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:

Հիշեցնում ենք, որ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ