14 01 2020

Տեսախցիկը ֆիքսել է բեզոարյան արու այծի

Տեսախցիկը ֆիքսել է բեզոարյան արու այծի

«Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում տեսախցիկների տեղադրումից հետո կտրուկ նվազել է որսագողությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել WWF Armenia-ն:

 «Նպատակասլաց լինելը տվեց իր առաջին պտուղները: Երկու տարվա աշխատանքի արդյունքում «Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում ոչ միայն կտրուկ նվազեց որսագողությունը, այլ նաև հատուկ տեղադրված խցիկի միջոցով նկարահանվեց այս գեղեցիկ արու բեզոարյան այծը, որին արդեն շատ վաղուց Արևիս և Թասիկ գյուղերի հարակից տարածքներում չէին տեսել»,- նշված է գրառման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ