07 07 2020

Որսորդական կազմակերպությունների հետ քննարկվել է որսագողության դեմ պայքարին առնչվող հարցեր

Որսորդական կազմակերպությունների հետ քննարկվել է որսագողության դեմ պայքարին առնչվող հարցեր

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր ընդունել է մի շարք որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչների։ Հանդիպմանը մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը։

«Որսակ Հայ» որսորդների և ձկնորսների միության նախագահ Տարոն Բրսոյանի, «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորման» նախագահ Գագիկ Խաչատրյանի և «Աղավնաբազե» որսորդների և բնապահպանների միության ներկայացուցիչ Հովհաննես Խնուսյանի և Մուշեղ Հարությունյանի հետ քննարկվել են ոլորտը կարգավորող օրենսդրությունում նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև օգոստոսին մեկնարկող 2020թ. որսաշրջանին վերաբերող մի շարք կազմակերպչական հարցեր։

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ առաջարկվել է ստեղծել համագործակցության հարթակ, որի հիմնական նպատակը կլինի ապօրինի որսագողության դեմ պայքարը։ Առաջարկվել է համատեղ ուժերը ներդնել որսագողերի հայտնաբերման և դրա շնորհիվ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ։

Քննարկվել է նաև կենդանական աշխարհի մոնիտորինգին վերաբերող խնդիրը։ Ելնելով վերոհիշյալ կազմակերպությունների բնույթից, առաջարկվել է կենսաբազմազանության մոնիտորինգ իրականացնել համատեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ