Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«500 վերելակ 2020-ին կփոխարինվի նորերով
Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները եւ գնումերից առաջացած տնտեսումները՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։
Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի 500 նոր վերելակ։
Քաղաքապետարանում կայացած հերթական գործա-կարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնվեն մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները։
Հիշեցնեմ, որ տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը