Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ դեռեւս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որեւէ հիմք: Ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում ասվում է․
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մշտական կապի մեջ է EASA-ի (European Aviation Safety Agency), Եվրականտրոլի (European Organization for the Safety of Air Navigation), ինչպես նաեւ Ուկրանիայի եւ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր որոշումն առ այն, որ դեռեւս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որեւէ հիմք: Միեւնույն ժամանակ նշում ենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը եւ հանրությանը մշտապես կիրազեկի իր որոշումների մասին:
Տեղեկացնում ենք, որ "Armenia Airways" ավիաընկերության կողմից իրականացվող Երեւան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 10-ին: Իսկ "UR" ավիաընկերության կողմից իրականացվող Էրբիլ-Երեւան-Էրբիլ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 12-ին: Չվերթերի փոփոխության դեպքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կտեղեկացնի մինչ չվերթերի իրականացումը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը