2019 թվականը all.me թվային ցանցի համար լի էր մեծ միջոցառումներով և ձեռքբերումներով, որոնց շարքում են մասնակցություն Պետերբուրգում «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» համաժողովի շրջանակում միջազգային տնտեսական համաժողովին և թեմատիկ նստաշրջանին, ինչպես նաև որպես հատուկ գործընկեր մասնակցություն «Տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019» համաշխարհային կոնգրեսին:
Նոր բիզնես մոդել
Իռլանդիայում տեղակայված all.me միջազգային ընկերությունը ներկայացրել է նոր հայեցակարգ և եզակի բիզնես մոդել, որն ուշադրությունը կենտրոնացնում է սոցցանցի օգտատերերի վրա: all.me-ի հիմնական գաղափարն է օգտատերերին իրենց ակտիվության համար պարգևատրելը: all.me թվային պլատֆորմը տանուլ չտվող էկոհամակարգ է, որը կազմված է սոցցանցից (meNetwork), առևտրային հարթակից (meMarket) և վճարման ծառայությունից (mePay): Այսպիսով, all.me հավելվածը բեռնելով՝ կարելի է հրապարակել լուսանկարներ, կոնտենտ ստեղծել, ապրանք գնել կամ վաճառել, ինչպես նաև սեփական գործունեության համար պարգևատրում ստանալ:
2019-ը նոր կրիպտոարժույթի գործարկման և ֆինթեքի ոլորտի նորությունների հանդեպ հետաքրքրության աճի մասին հնչեղ հայտարարությունների տարի էր: Հենց այս տարի վերջերս թողարկված all.me ընկերության ME թոքեն թվային արժույթը 4 ամսում աճեց 1.375 տոկոսով:
Մասնակցություն թվային տրանսֆորմացիայի վերաբերյալ բանավեճերին
Օգտատերերի հետ փոխշահավետ փոխգործակցության խորացումը (պլատֆորմն օգտատերերին է տրամադրում գովազդի եկամտի մինչև 50 տոկոսը) հայեցակարգերից մեկն է, որը all.me ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը ներկայացրել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողով 2019-ի շրջանակում իր հանդիպումների ժամանակ:
Թովմասյանը all.me-ի ինովացիոն լուծումները ներկայացրել է նաև «Digital Transformation: A Death Knell for the Old World» թեմատիկ նստաշրջանի ժամանակ իր ելույթում: Ընկերությունը «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» համաժողովի ժամանակ, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առաջնորդները, բարձրացրել է նաև նոր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ վճարման համակարգերի ներդրման հարցը, որոնք հիմնված են բլոքչեյն տեխնոլոգիաների վրա: Համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս all.me-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը պատրաստ է Միությանը օգնություն ցուցաբերել տարանցիկ ներուժի մեծացման հարցում, ինչպես նաև միասնական վճարման թվային միավորի ստեղծման հարցում:
WCIT-ի հատուկ գործընկեր
Երևանը հոկտեմբերին ՏՏ հանրույթի ուշադրության կենտրոնում էր, քանի որ հենց այստեղ անցկացվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային կոնգրեսը, որը 2019 թվականի ամենաերկար սպասված ՏՏ իրադարձություններից մեկն էր: Բնականաբար, all.me-ն չէր կարող մի կողմ քաշված մնալ: Ընկերությունը, և հատկապես երևանյան գրասենյակը, նույնպես միացավ «ապակենտրոնացման ուժին»՝ դառնալով Կոնգրեսի հատուկ գործընկերը, որը Երևանում էր հավաքել ավելի քան 70 երկրից 2500 մասնակիցների:
Պաշտոնական անձինք, ՏՏ առաջնորդները և ներդրողներն այցելեցին all.me-ի տաղավար՝ ծանոթանալու ընկերության ինովացիոն լուծումներին: all.me ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահը թեմատիկ նստաշրջանի խոսնակներից մեկն էր, որը նվիրված էր բլոքչեյն հայեցակարգին և թվային ակտիվներին:
Ներբեռնեք all.me-ն App Store և Google Play-ով:
Հետևեք մեզ all.me սոցցանցում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը