Հայտնի Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձել են ձերբակալել և առևանգել իրեն Մերձբալթյան երկրներում գտնվելիս։
«Ինձ տեղեկացրին, որ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը Մերձբալթյան երկրներին և ևս մի քանի երկրի ինձ ձերբակալելու հարցում է ուղարկել: Դա ոչ թե Ինտերպոլի միջոցով, այլ հատուկ ծառայությունների միջև տեղեկությունների փոխանակման ներքին գծով է արվել: Ինձ ասացին, որ ես պետք է զգույշ լինեմ, և ցանկալի է՝ չեղարկեմ Լատվիա և Լիտվա գնալու ծրագրերը, որտեղ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերն ուժեղ են»,- նշել է բլոգերը:
Բլոգերը հայտնել է, որ իր կարծիքով՝ Ադրբեջանում հասկացել են, որ Ինտերպոլի միջոցով չեն կարող հասնել իր ձերբակալմանը և անցել են միջպետական կապերի մարտավարությանը, որը կարող է աշխատել՝ հաշվի առնելով կոռուպցիոն կապերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը