Երևանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում ընդունվել է որոշում՝ 3 մլն 950 հազար դրամով ավելացնել նպատակային հատկացումները, որոնցից 2 մլն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը։ Համապատասխան որոշումը դեկտեմբերի 16-ին ընդունվել է Երևանի ավագանու արտահերթ նիստում։
Բացի այդ, կավելանա Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորման չափը մոտ 900 հազար դրամով։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում իշխանություն-ընդդիմություն դիմակայության հետևանքով զոհվել են 8 ցուցարար և ներքին զորքերի 2 ծառայող։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը