13 12 2019

Քաղաքապետարանը հայտնում է հերթական նվիրատվության մասին

Քաղաքապետարանը հայտնում է հերթական նվիրատվության մասին

«Տերյան 5» ՍՊԸ-ն՝ համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքված 2019 թ․ դեկտեմբերի 10-ի պայմանագրի, որպես նվեր՝ Երևանի քաղաքապետարանին պարտավորվել է Շիրակի փողոցում համայնքին պատկանող անշարժ գույքում իր միջոցների հաշվին և իր նյութերով իրականացնել շինարարական աշխատանքներ, գույքի բարելավումներ։ Պայմանագրում ամրագրված է, որ աշխատանքների ծավալները և այլ պայմանները սահմանված են հավելվածով: Այդ աշխատանքները նախատեսված է իրականացնել մինչև 2020թ. հունվարի 31-ը: Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի աշխատանքների կազմակերպման նպատակով` Երևան քաղաքի Շեևգավիթ վարչական շրջան, Շիրակի փողոց հ.88/1 հասցեում նախատեսվում է

1.      իրականացնել ընդհանուր տարածքի բարեկարգում համապատասխան կոմունիկացիաներով այղ թվում արտաքին լուսավորությամբ և տեսախցիկներով, կառուցել պահակատներ մուտքի և ելքի մոտ, կառուցել տարածքը սպասարկող շինություններ` ավտոլվացակայաև երկու աոանձին կետ` 20-30տ տարողությամբ ջրի բաքով, վառելիքի լիցքավորման կայան, ավտոտեխսպասարկման հոր, մինչև 70 բեռևատար (աղբատար) մեքենաների համար նախատեսված շվաքարաններ:

2.       Տարածքի բարեկարգում - նախատեսվում է ասֆալտապատել ամբողջ տարածքը, որը կազմում է 8800 քմ: Տարածքի ջրահեռացումը աևձրևորսիչների (հեղեղատների) միջոցով, բացառությամբ ավտոլվացակայանի, որի ջրահեռացումը կազմակերպված է և միացման սկզբնամասում տեղադրված է յուղաորսիչ: Ջրամատակարարման, կոյուղու և հակահրդեհային համակարգերը իրականացված են ըստ տրված տեխնիկական պայմանի:

3.       Շվաքարաններ - նախատեսվում է իրականացնել մինչև 70 աղբատար մեքենաների համար նախատեսված կայանատեղիներ, 2 մեքենայի համար նախատեսված կայանատեղիի սյուների առանցքային չափերն են 9x8,7, ընղհանուր ծածկարանի չափը 12x9 մ կոնստրուկցիաներ են հանդիսանում մետաղական լայնական և երկայնական շրջանակները, իսկ որպես ծածկ նախատեսված են մետաղական միաթեք ֆերմաներ:

4.       Մուտքի և ելքի պահակատեր - նախատեսվում է իրականացնել 3x3,5մ առանցքային չափերով շինություններ, որոնց կրող կոնստրուկցիաներ են հանդիսանում արտաքին 200մմ հաստությամբ ամրանավորված թեթև բետոնե բլոկները: Տանիքը միաթեք է, ջրահեռացումը կազմակերպված:

5.       Ավտոլվացման կետ - նախատեսվում է իրականացնել 9x8մ երկաթբետոնե հատակի սալ, սարքավորումները նախատեսված են երկու մեքենաների միառժամանակ լվացման համար:

6.       Վառելիքի լիցքավորման կայան:

   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ