09 12 2019

Վարորդները կտուգանվեն բալային համակարգով

Վարորդները կտուգանվեն բալային համակարգով

ԱԺ հերթական նիստում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ընդունվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, ՀՀ քրեական օրենսգրքում, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված փաթեթը, որոնք միասին անվանում են բալային համակարգ, որն ուժի մեջ է մտնելու 2020թ. հունվարի 1-ից։

Օրենքը ուժի մեջ է մտնելու 2020թ. հունվարի 1-ից, եւ կգործարկվի տուգանային միավորների համակարգը տեսա եւ լուսանկահարանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների համար։

Օրենքը ուժի մեջ է մտնելու 2020թ. սեպտեմբերի 1-ից, եւ կգործարկվի ճանապարհապարեկային տեսուչների կողմից հայտնաբերված իրավախախտումների համար (հետաձգումը պայմանավորված տեխնիկական եւ ծրագրային հարցերով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ