Shamshyan.com-ը գրում է․ «Նոյեմբերի 29-ին, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել Արցախի Հանրապետության զինծառայող:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը