ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Արցախում նախօրեին ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այսքանը»,- գրել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ News.am-ը գրել էր, թե իր տեղեկություններով` Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձ։ Ըստ հրապարակման` դիվերսիոն ներթափանցման փորձն իրականացվել է Մարտակերտի ուղղությամբ երկու խմբերով՝ 20 և 14 հոգուց բաղկացած։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը