15 11 2019

Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել հեղեղումից տուժածներին

Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել հեղեղումից տուժածներին

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը զորակցություն է հայտնել Վենետիկին և նրա բնակչությանը: Այս մասին նշված է դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը:

Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները: Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ Վենետիկին պատուհասած բնական աղետի հետևանքները հնարավորինս կմեղմվեն։Քեզ հետ ենք, Վենետիկ »,-նշված է գրառման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ