Արցախի հարց էսօր չկա: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Գոյություն ունեն շփումներ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, երբեմն Թուրքիան միջնորդում, Արցախի հարց գոյություն չունի, Մինսկի փորմատը չի աշխատում, որովհետև Ալիևի գոռգոռալուց հետո համանախագահները հատկապես Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ոչինչ չէին անում, որ ինչ որ հանդիպում լինի: Չնայած ֆորմալ առումով դա միակ հարթակն է, որտեղ Արցախի կարգավիճակն է քննարկվում: Համաձայնագիրը Ռուսաստանի հետ 3,5 տարի հետո ավարտվում է, և եթե մինչ այդ մենք չենք կարողանում որևէ բան լուծել, վտանգ, որ Արցախի կոչնչացնեն, 100 տոկոսանոց է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը