05 11 2019

Հայ ֆուտբոլասերը 20 օր է՝ Ֆինլանդիայի բանտերից մեկում է

Հայ ֆուտբոլասերը 20 օր է՝ Ֆինլանդիայի բանտերից մեկում է

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներից մեկը՝ Երվանդ Իսմայիլյանը, արդեն 20 օր Ֆինլանդիայի բանտերից մեկում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր նրա ընկերը՝ հավելելով, որ Ֆինլանդիայում Երվանդ Իսմայիլյանին տրամադրված իրավաբանը չի տիրապետում անգլերենի և չի կարողանում լիարժեք պաշտպանել նրա շահերը: 

ՀՀ քաղաքացին հոկտեմբերի 15-ին ներկա էր եղել Ֆինլանդիա-Հայաստան հանդիպմանը, որի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել: Դրանից հետո ՖԱՖ-ի անդամը կալանավորվել է ու մինչև հիմա այնտեղ է։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ գերատեսչությունը զբաղվում է այդ հարցով, դեսպանությունը և ՀՀ հյուպատոսը կապի մեջ են  և՛ ՀՀ քաղաքացու, և՛ նրա փաստաբանի, և՛ Ֆինլանդիայի իշխանության պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ