ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Առաջին խաղակեսն ավարտվեց 2։1 հաշվով՝ Հայաստանի հավաքականի առավելությամբ ։
Առաջին գոլի հեղինակն է Վահան Բիչախչյանը։ Երկրորդ գոլը Հայաստանի օգտին գրանցվեց Լատվիայի հավաքականի պաշտպանի ինքնագոլից հետո։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը խփեց իր 3-րդ գոլը։ Այս անգամ լատվիացիների դարպաս գնդակն ուղարկեց Լուկաս Սելարայանը:
Էդուարդ Սպերցյանը 4-րդ գնդակն ուղարկեց լատվիացիների դարպասը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը