01 11 2019

Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովն ավարտվեց

Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովն ավարտվեց

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը որոշում կայացրեց 2020 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-րդ տարեդարձի տոնախմբության համար ստեղծել կազմակերպիչ հանձնախումբ:

Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ