31 10 2019

Պետք է պինցետով արմատախիլ անենք տգիտություն քարոզողներին պետական համակարգից. Փաշինյան

Պետք է պինցետով արմատախիլ անենք տգիտություն քարոզողներին պետական համակարգից. Փաշինյան

Ընտանիքում բռնության կանխարգելման ինստիտուտը պետք է աշխատի և զարգանա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Այն տրամաբանությունը, որ իմ ընտանիքի անդամն է, ինչ ուզում, անում եմ, ուզում եմ՝ ծեծում եմ, չեմ ուզում՝ չեմ ծեծում, այս մոտեցմանը մենք ասում ենք՝ ոչ: Ոչ մեկն իրավունք չունի բռնանալ ՀՀ քաղաքացու իրավունքների վրա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այդպիսի ուժեր կան նաև կառավարության մեջ. «Մենք պետք է արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական համակարգից, մինչև վերջին մանրուքը, ընդհուպ պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա էդ բացիլի»,-ընդգծեց վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ