31 10 2019

Բողոքի ցույց՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի

Բողոքի ցույց՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ նոր նախաձեռնություն է մեկնարկում։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 11-ին, Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա է նախաձեռնելու ընդդեմ կոնվենցիայի։

«Դեմ արտահայտվելով կոնվենցիային՝ պայքարում ենք հանուն մեր ընտանեկան ավանդական արժեքների, հանուն հայկական սովորույթների, հանուն մեր երեխաների ապագայի, հանուն այն Հայաստանի, որը պետք է փոխանցենք սերունդներին։ Քայքայելու, խարխլելու, Հայաստանի անվտանգությունը կործանելու երկիր չունենք»,- ֆեյսբուքյան ուղերձում նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ