Աշոտ Ասատրյանն ազատվել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի բաժնի պետի պաշտոնից։ Ֆեյսբուքյան էջում նա գրում է․
«Ահա եւ վերջ: Ավարտվեց իմ առաքելությունը աղբահանության հիմնարկում, քանի որ ինչը ունի սկիզբ պետք է ունենա նաեւ ավարտ:
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին, Երեւանը խոլեռայից փրկելու համար համայնքային հիմնարկը ստեղծելու եւ այդ դժվարին օրերին աղբահանության կառավարման եւ համակարգման բաժնի պետի պաշտոնը ինձ վստահելու համար:
Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլոր բանվորներին, վարորդներին, գծային պատասխանատուներին, ադմինիստրացիայի աշխատակիցներին օր ու գիշեր խիստ ռեժիմով աշխատելու, իրար հարգելու ու իրար օգնելու համար: Իրար հետ աշխատած այս մի քանի կարճ ամիսները ոչ մեկս չենք մոռանա, քանի որ օրվա ընթացքում ավելի շատ իրար հետ ենք աշխատել, քան մեր ընտանիքի անդամներին ենք տեսել:
Հիմա քաղաքը բավականաչափ մաքուր է, հիմնարկն էլ իմ կարիքը այլեւս չունի, հաջողություն եմ մաղթում հիմնարկին ու ցանկանում եմ հետագայում եւս նույն եռանդով աշխատեն:
Իսկ այս պահի դրությամբ ես արդեն ազատ եմ ու պատրաստ
եմ ընդունել աշխատանքի առաջարկներ»,–գրել է նա:
Մեկնաբանության համար կապ հաստատեցինք Աշոտ Ասատրյանի հետ, սակայն նա նշեց, որ այս պահին չի ցանկանում մեկնաբանել իր ազատումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը