04 10 2019

Ավիավթար՝ Ուկրաինայում․կան զոհեր



Արտակարգ վայրէջք կատարելիս Ուկրաինայի Լվով քաղաքի օդանավակայանում վթարվել է Ան-12 ինքնաթիռը։ Բեռնատար չվերթը իսպանական Վիգոյից մեկնել էր Ստամբուլ և պետք է վերալիցքավորվեր Լվովում: Պատահարի հետևանքով կան զոհեր։Այս մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիյը, գրում է РИА Новости-ն։

Ինքնաթիռում եղել է անձնակազմի 7 անդամ և 1 բեռի ուղեկցորդ:

Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի մասին:  Ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ պատճառը կարող էր վառելիքի պակասը լինել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ