ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Վերջին մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գիծ ծառայությունները, հասարակական կազմակերպությունները մեծ թվով զանգեր են ստացել վիրավոր թռչունների վերաբերյալ։
Դրանցից շատերին հաջողվել է փրկել Շրջակա միջավայրի նախարարության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Բրդլինկ Հայաստան», «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության», «Հայաստանի թռչնադիտարկաման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների և «ԶՕՕ ֆաունա արտ» կազմակերպության անմիջական ջանքերով՝ կազմակերպելով նրանց խնամքը։
Թռչունների վիճակի համատեղ հետազոտությունից հետո որոշվեց բնություն բաց թողնել 3 արագիլ, 1 հավալուսին, 1 գառնանգղ, 1 քարարծիվ, 1 բվեճ և 1 տափաստանային ճուռակ։
Վերականգնված թռչունների բացթողումը բնություն իրականացվել է Շրջակա միջավայրի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «ԶՕՕ ֆաունա արտ» կազմակերպության և վերոհիշյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Թռչունների ինքնազգացողությունը գերազանց էր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը