23 09 2019

Վարչապետի գերթանկարժեք վոյաժը. 330 հազար դոլար հանուն ինչի՞

Վարչապետի գերթանկարժեք վոյաժը. 330 հազար դոլար հանուն ինչի՞

Politik-ը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել չարթերային թռիչքով: Հայտնի է, որ Փաշինյանը Լոս Անջելես է մեկնել Գյումրու Շիրակ օդանավակայանից: Ըստ վարչապետի ֆեյսբուքյան էջի, Գյումրիից նա մեկնել է սեպտեմբերի 21-ին ժամը 15:52: 

Նորից հետևելով վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներին տեղեկանում ենք, որ նա Լոս Անջելես է հասել սեպտեմբերի 22-ին ժամը 08:55:

www.flightradar24.com կայքի օգնությամբ տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 21-ին ժամը 15:41(վարչապետ Փաշինյանին օդում արված լուսանկարի հրապարակվելուց ուղիղ 11 րոպե առաջ) Գյումրու Շիրակ օդանավակայանից թռիչք է իրականացրել միայն մեկ ինքնաթիռ՝ Gulfstream G550: 

Լուսանկարում թռիչքի ժամանակը գրված է Գրինվիչի ժամանակով 11:41, Գյումրին +4 գոտում է ուստի սրան պետք է գումարել 4 ժամ և կստանանք 15:41։

Վարչապետ Փաշինյանի համար պատվիրված ինքնաթիռը Գյումրիից ուղևորվել է Իռլանդիա, որտեղ լիցքավորվելուց հետ ուղղություն է  բռնել դեպի ԱՄՆ, Լոս Անջելես:

Երեկ Բլոգնյուզ կայքի խմբագիր Կոնսանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ այս թռիչքը պետության համար արժեցել է 400 հազար դոլար, ուստի մենք փորձեցինք հասկանալ, թե որքան է իրականում արժեցել վարչապետի Լոս Անջելես մեկնելը Gulfstream G550 ինքնաթիռով:

Նախ նկատենք, որ ըստ վարչապետի հրապարակած լուսանկարների թռիչքը տևել է մոտ 17 ժամ: Gulfstream G550 ինքնաթիռը գերթանկարժեք ինքնաթիռների շարքին է դասվում: Մասնավոր ինքնաթիռների վարձակալությամբ զբաղվող Jets.ru կայքում նշված է, որ Gulfstream G550 ինքնաթիռ կարելի է վարձակալել ժամը 7400-10200 եվրո արժողությամբ: 

Մենք արդեն գիտենք, որ վարչապետի Լոս Անջելես թռիչքը տևել է 17 ժամ: Մեր տեղեկություններով նույն ինքնաթիռով վարչապետ Փաշինյանը պատրաստվում է մեկնել նաև Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով:

Հասկանալու համար, թե դեպի Լոս Անջելես ուղևորությունը որքան կարժենա նշված ինքնաթիռով մենք պատվեր գրանցեցինք կայքում:

Ընկերությունից մեզ հետ կապ հաստատեցին և փոխանցեցին իրենց գնային առաջարկը: Ըստ այդ առաջարկի միայն Երևան-Լոս Անջելես թռիչքը,  13 ուղևորոներով կարժենա 250 հազար եվրո կամ 275 000 դոլար, իսկ Երևան-Լոս Անջելես-Նյու Յորք ուղղությունը կարժենա 300 հազար եվրո կամ 330 000 դոլար:

Այս պահին դեռ հայտնի չէ, թե վարչապետ Փաշինյանը պատրաստվում է այլ քաղաքներ ևս մեկնել նշված ինքնաթիռով, բայց կարող ենք ենթադրել, որ գերթանկարժեք վոյաժը շարունակվելու է, քանի որ օրերս կառավարությունը որոշում էր կայացրել կառավարության անդամների գործու­ղումների համար պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ 250 մլն դրամ: Ըստ էության այս 250 մլն դրամը նախատեսված է վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցի ծախսերը հոգալու համար միա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ