Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Դիլիմ» կազմակերպության առաջին նախագծի՝ «Արվեստում» մատենաշարի շնորհանդեսը:
Մատենաշարը կազմված է 4 կարտոնե գրքերից՝ «Առաջին բառերն արվեստում, Կենդանիներն արվեստում, Գույներն արվեստում, Թվերն արվեստում»:
Yerevan. Today-ի հետ զրույցում «Դիլիմ» կազմակերպության հիմնադիր տնօրեն Արևիկ Գալյանը ասաց, որ գրքերի ստեղծման նպատակն է, որ երեխաները վաղ հասակից հաղորդակից լինեն արվեստին:
Գալյանը նաև նշեց, որ գրքերը ստեղծելու հարցում խորհրդակցել են միջազգային մասնագետների հետ. «Ոչ միայն Հայաստանում այլ նաև միջազգային շուկայում նման գրքեր դեռ չեն եղել: Մենք ուսումնասիրել ենք դաշտը, և դրսից արվետսաբաններն էլ փաստում են որ միջազգային շուկայում նման գրքեր չեն եղել»,- ասաց Գալյանը:
Նշենք, որ Դիլիմը ստեղծվել է 2019 թվականին: Կազմակերպության նպատակն է գրքերի հրատարակության և միջոցառումների միջոցով նպաստել երեխաների մշակութային կրթությանը ինչպես նաև բարձրացնել մշակութային գիտակցության մակարդակը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը