Շնորհավորում եմ բոլոր երեխաների տոնը, ես շատ ուզում, որ իրենք ապրեն խաղաղ երկրներում, որպեսզի լիաթոք վայելեն իրենց մանկությունը: Ֆրանսիայի հրապարակում երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ այսօր վտանգվա՞ծ է համարում մեր երկրում երեխաների խաղաղ ապրելու իրավունքը, Հրանտ Թոխատյանն ասաց. «Բնականաբար, և ոչ միայն այսօր, երեկ էլ, երեկ չէ առաջին օրն էլ վտանգված: Մեր երեխաների նորմալ ապրուստը մենք այդպես էլ չկարողացանք ապահովել վերջին 30 տարիներին: Ցավում եմ դրա համար, բայց դա այդպես է, չկարողացանք, որովհետև երեխան այսօր մեր երկրում պաշտպանված չէ»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը