News.am-ը գրում է․
14 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ պայթյունից վնասվածք ստացածների մեջ կան 3 անչափահասներ, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ 20 վիրավոր։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը