Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ վճիռը: ՍԴ-ն մասամբ բավարարեց Երկրորդ նախագահի դիմումները, մասնավորապես արձանագրելով, որ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքը: Դատարանի մոտ հավաքված աջակիցները լուրն ընդունեցին ծափերով և «հաղթանակ» վանկարկումներով: Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը