Օգոստոսի 28-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Մասնավորապես`
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ 1.5 հա, Դավթաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 15 հա,
Արագածոտնի մարզի Ուշի գյուղում՝ 1 հա, Կարին գյուղում՝ 200 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3 հա, Բամբակաշատ գյուղում՝ 5000 քմ, Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհին՝ 2000 քմ,
Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում՝ 6000 քմ,
Լոռու մարզի Արջուտ գյուղոմ՝ 1.5 հա,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1 հա, Ձորաղբյուր գյուղում՝ 800 քմ, Ակունք գյուղում՝ 1 հա, Արամուս գյուղում՝ 4 հա,
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 400 քմ, Կապան քաղաքում՝ 500 քմ, Սիսիան քաղաքում՝ 20 հա, Աշոտավան գյուղում՝ 4 հա, Քաջարան-Կապան ավտոճանապարհին՝ 600 քմ
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 500 քմ, Տոլոս գյուղում՝ 400 քմ,
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհին՝ 1700 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը