26 08 2019

Միջազգային առաջին ֆոտոֆեստիվալի բացումը Ազգային Ժողովում. all.me-ն թվային գործընկեր է



Ազգային Ժողովում տեղի ունեցավ միջազգային առաջին ֆոտոֆեստիվալի բացումը:

Ցուցահանդեսը հովանավորում են «Թովմասյան» հիմնադրամը և all.me հարթակը: Ցուցադրությանը ներկայացվեցին միջազգային հեղինակություն ունեցող լուսանկարիչների՝ 20 տարբեր երկրներից Հայաստան բերված աշխատանքները:

Ցուցահանդեսի ընթացքում ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ով ողջունեց ցուցադրության գաղափարը՝ հույս հայտնելով, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Տաթևիկ Մնացականյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը ներկայացված է 39 տարբեր հարթակներում:

«Կլինի նաև էքսկլյուզիվ ցուցադրություն նախագահական նստավայրում, որտեղ կներկայացվեն միայն մեր պատմական լուսանկարիչների աշխատանքները: Մեկը մեկից հրաշք գործեր են՝ և՛ մտածելակերպով, և՛ ամեն ինչով: Սա բոլորին շատ գեղեցիկ առիթ է տալիս ոչ միայն ստեղծագործելու, այլև մտածելու, թե որքան լուրջ արվեստ է լուսանկարչությունը»,- ընդգծեց Տաթևիկ Մնացականյանը: 

Մանրամասն՝ տեսանյութում

Նշենք,  որ լուսանկարչական միջազգային  առաջին փառատոնը (Armenian International Photo Fes) շարունակվելու է մինչև սեպտեմբերի 28-ը:

Այս  միջոցառմանը կմասնակցեն նկարիչներ ամբողջ աշխարհից, և նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի պատմության և մշակույթի հետ:

Լուսանկարչական միջազգային  փառատոնի մասնակիցների աշխատանքները կներկայացվեն Երևանի կենտրոնում՝ 38 ցուցահանդեսային հարթակներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ