Օգոստոսի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 35 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, 1000 քմ, 700 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2500 քմ, 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 600 քմ,
Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում՝ 3000 քմ,
Արմավիրի մարզի Ապագա գյուղում՝ 2000 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 5 հա, Մարմարաշեն գյուղում՝ 2000 քմ, Դաշտ գյուղում՝ 3000 քմ, Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին՝ 3000 քմ,
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում՝ մոտ 100 հա,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 400 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, 1200 քմ, 5000 քմ, 600 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 600 քմ, Հրազդան քաղաքում՝ 2 հա, Առինջ գյուղում՝ 5000 քմ, Գետամեջ գյուղում՝ 4000 քմ,
Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 500 քմ, 3000 քմ, 1000 քմ, Վարագավան գյուղում՝ 4 հա, Սարիգյուղ-Սևքար ավտոճանապարհին՝ 5 հա,
Սյունիքի մարզի Շղարշիկ գյուղում՝ 2500 քմ, Վահրավար գյուղում՝ 1500 քմ,
Շիրակի մարզի Սարիար գյուղում՝ 1000 քմ, Բագրավան-Անիավան ավտոճանապարհին՝ 1 հա,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 1 հա, 7000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը