19 08 2019

Վարչապետը ժողովրդի անունից այլև խոսելու իրավունք չունի. Գեղամ Սիմոնյան



«Սարը հանձնող վարչապետը ժողովրդի անունից այլև խոսելու իրավունք չունի, նա այլևս ոչ լեգիտիմ վարչապետ է: Մի մարդ, ով պատրաստ է հանձնել հայրենիքը ինձ համար մեռած մարդ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գեղամ Սիմոնյանը:

Փաստաբանը նշեց, որ չգիտի թե ներսում ինչ է քննարկվել, բայց գիտեմ մի բան հաստատ՝ սարը հանձնողն այլևս երկրի լեգիտիմ վարչապետ համարվել չի կարող: «Եթե որևէ մեկը կարծում է, որ սենց՝ Բաղրամյան 26-ի պատերի հետևում, ծածկադմփոց են անելու էս հարցը, անցնելու ա, իրանք չարաչար սխալվում են, այս ազգը չի հանձնվելու: Ազգի հետ խաղ չկա: Եթե ինքը մտածում ա խաղա, ուրեմն սատանի մայլեն ուզում ա քյանդրբազություն անի»,- ասաց Սիմոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ