«Հայ-ադրբեջանական սահմանին որոշակի լարվածություն եղել է, բայց այժմ իրավիճակը հանգիստ է, լարվածություն չկա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ հավելելով, որ վերջին 2 օրերի ընթացքում կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել:
«Երկկողմանի գործընթաց է, և յուրաքանչյուր կողմ ունի իր նպատակները, խնդիրները, ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը կամ թույլ չտալ հակառակորդին ամրապնդել իր դիրքերը: Արցախյան հատվածում մշտապես արցախյան կողմը հանդես է գալիս հայտարարությունով, թվերով ներկայացնում է իրավիճակը։ Ամսվա ընթացքում 1-2 անգամ ունենում ենք լարվածության աճ, պետք է հասկանալ, որ շփման գիծն օրգանիզմ է, որ մշտապես գործում է»,- ասաց Արտակ Դավթյանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը