«Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները պղծելը վանդալիզմ է, երեկ տեսանք նաև, որ կա հոգեբանական վանդալիզմ, երբ փորձում են կատարվածը քաղաքականացնել: Ոչ Հայաստանի նախկին նախագահները, ոչ էլ այսօրվա վարչապետը երբևիցե չէին պատկերացնի, որ կարող է նման բան լինել: Եղան մարդիկ նույնիսկ, ովքեր սկսեցին պղտոր ջրում ձուկ որսալ, ես դեմ եմ նման մոտեցմանը, սա ապտակ էր բոլորիս համար: Մի քաղաքականացրեք սա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը՝ անդրադառնալով Եռաբլուրում Ապրիլյան հերոսների շիրիմների պղծմանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը