Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քաղաքացիներն ահազանգել են և նշել, որ գերեզմանները պղծելու նույն վայրագ ձեռագիրն է, ինչ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթենում, մի քանի օր առաջ՝ Զովունիի, Եղվարդի, Նուբարաշենի գերեզմանոցներում:
Մասնավորապես, ըստ աղբյուրի, Զովունիի բնակիչները նշել էին, որ էմոականներն ինչ-որ ծիսակատարություններ են կատարել և պղծել 60-ից ավելի գերեզման՝ վերածելով դրանք ծիսակատարության կենտրոնի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երեևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը