31 07 2019

Փողոցում վաճառվող ձուկը մշակում են ինչպես դիակները, որ չնեխի. Մելիտա Հակոբյան



«Մենք ստանում ենք բավականաչափ շատ ահազանգեր։ Ես մի աղբահանման  պրոցեսի ներկա գտնվեցի։ Ուրեմն մոտավորապես 1-1.5 ամիս աղբը մնացել էր էդ տարածքում, դուք տեսնեիք ինչ կեղտաջրեր էին դուրս գալիս։ Համոզված եմ, որ դրանցում մարդկանց համար վտանգավոր միկրոօրգանիզմեր կային։ Սա խայտառակություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշելով, որ այդ խնդրի հետևանքով ժանտախտ հիվանդության առաջացման վտանգ կա։

Խոսելով փողոցային առևտրի մասին Հակոբյանը խորհուրդ տվեց փողոցում առևտուր չանել. «Դուք պատկերացնո՞ւմ եք, ձուկը վաճառում են 40 աստիճանի պայմաններում, արևի տակ։ Բա գնորդները հարց չե՞ն  տալիս, թե ոնց է ձուկն այդպես թարմ մնում։ Մշակում են ֆարմալինով ու այլ նյութերով, ինչպես դիակները, որպեսզի չնեխի ու վաճառում են ազգաբնակչության վրա։ Խայտառակություն է դա։ Մեկ ասում են՝ չեն թողնում, մեկ էլ փողոցում ամբողջը հաց ու ձուկ է»,-ասաց Հակոբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ