28 07 2019

Հուլիսի 28-ին Վարդավառ է

Հուլիսի 28-ին Վարդավառ է

Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա վարդաջուր ցողում։

Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Քրիստոնության ընդունումից հետո Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես մի շարք այլ նախաքրիստոնեական տոների՝ Վարդավառին էլ նոր իմաստ տվեց՝ համադրելով այն Քրիստոսի Պայծառակերպության հետ: Այնուհանդերձ, ժողովրդական մասսաների մեջ ավելի շատ պահպանվել է հատկապես միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը, որը մեր ժամանակներում երբեմն կորցնում է խորհրդանշական իմաստը և կորսվում է չափի զգացումը:

Հուլիսի 28-ին, վարդավառի կապակցությամբ, նախատեսված են մի շարք միջոցառումներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ