26 07 2019

Հակասական ցուցանիշներ խոսքի ազատության ոլորտում



«Լրագրողները երբ հարցումներ են ուղարկում պետական մարմիններ տեղեկություն ստանալու համար, այստեղ լուրջ բարդույթների են բախվում, և մենք արձանագրում ենք, որ այս կես տարվա ընթացքում այս իրավիճակը վատթարացել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Խոսելով իրենց կողմից մշակված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի մասին՝ ԽԱՊԿ-ի նախագահը անդրադարձավ քննադատություններին և ասաց. «Ոչ մեկը թող միամիտ չձևանա և չփորձի գործընթացը դեռ չսկսած ցեխ շպրտել, ոչ մեկը թաքուն որևէ օրիանգիծ չի պատրաստվում անցկացնել: Մենք երեք կազմակերպություններով ասուլիս տվեցինք ու ասացինք, որ այսօրվանից մեկնարկում է լայն քննարկման գործընթացը: Արդեն որոշ առաջարկություններ ենք ստանում: Ակնկալում ենք, որ ԱԺ կրթութան, գիտության, մշակույթի, սփյուռքի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը կդառնա մոդերատոր, այնտեղ աշխատանքային խումբ է ստեղծվում»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ