Այդպիսի երաշխիք մարդկության պատմության մեջ ոչ եղել է, ո՛չ կա, ո՛չ էլ երբևէ կլինի: Այս մասին ԱԺ-ում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ երաշխքիներ կան, որ պատերազմ չի սկսվի՝ Տավուշի 4 գյուղերը հանձնելուց հետո, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ես երաշխիք չեմ տալիս, որովհետև, ինչպես ասացի, երաշխիք երբեք գոյություն չի ունեցել։ Ես ասում եմ՝ մենք ի՞նչ քայլեր պետք է անենք, որպեսզի կառուցենք երաշխիքիների մեր համակարգը։ Ոսկեպար գյուղի որևէ բնակչի ես որևէ տեղ, որևէ ֆորմատով երբեք չեմ ասել ու լեզուս էլ չի պտտվի ասել, որ մենք ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ հատված պետք է տանք որևէ մեկին։ Հայաստանի տարածքի փոփոխության վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով: Բացարձակապես սուտ է և հերյուրանք, որ Տավուշի մարզից թեկուզ 1 միլիմետր տարածք վիճարկման ներքո է, այդպիսի բան լինել չի կարող»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը