«Անասնաճարակային և համաճարակային իրավիճակը երկրում պայթյունավտանգ է, իրական տվյալները պատկան մարմինները թաքցնում են հանրությունից»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՊԾ նախկին նախագահ Գրիգոր Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով, եթե ֆերմերն ունի խնդիր, և ուզում է լուծում ստանա իր խնդիրը, պետք է ՍԱՊԾ-ն նրան կանչի և քննարկի հարցը. «ՍԱՊԾ-ն չի աշխատում, չի ուզում աշխատել։ Բայց պետական քաղաքականության մեջ է խնդիրը, իրենք ասում են՝ ամեն ինչ թաքցրեք, ամեն ինչ լավ է, հանկարծ ժողովուրդը չբողոքի։ Մենք պետք է օբյեկտիվ լինենք, եթե կա խնդիր, ապա պետք է բարձրաձայնենք»։
Անդրադառնալով Երևանի աղբահանության խնդրին՝ Գրիգորյանն ասաց, որ դա հիմք է վարակիչ հիվանդությունների բռնկման համար. «Խոլերիայի ու մի շարք հիվանդությունների տարածման պայմաններ են»։
Աղբահանությունից վերաբերյալ բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց. «Մենք հիմա մի շարք են սկսել, որը կոչվում է «կարգին աղբ»։ «Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության կամավորները մեկնում են մայրաքաղաքի տարբեր մասեր ու ֆիքսում են աղբի հետ կապված իրավիճակը։ Սա միայն քննադատության համար չէ, այլև արվում է, որ խնդիրը բարձրաձայնվի, ու քաղաքային իշխանությունն իմանա, թե որտեղ ինչ պետք է արվի, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Ուզում եմ, որ հասկանան, որ իրենց հարաբերությունները «Սանիտեկի» հետ քաղաքացիներին բացարձակ հետաքրքիր չէ, թե ով է ում դատի տալիս, մեզ հետաքրքիր չէ: Եթե քաղաքապետը եկել է ու փորձում է խնդիրը լուծել, ապա ամեն միջոցով պետք է խնդիրը լուծվի»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը։
«Մեկ առողջություն» կոալիցիայի անդամ Դոնարա Ալեքսանյան էլ խոսեց հանրային սննդի մասին՝ շեշտելով, որ իրավիճակը շատ վատ է։ Նրա խոսքով՝ հասարակական վայրերում գտնվող սննդի կետերի աշխատակիցները չունեն համապատասխան բժշկական փաստաթղթերը, իսկ երբ փաստաթուղթ ես պահանջում, շատ կոպիտ են խոսում։
«Սննդի վիճակը հանրապետությունում ահավոր վատ է, ահավոր է, անգամ, ռեստորաններում։ Չկա թարմ սննդամթերք: Հասկանալի չէ, թե որտեղից են բերում սննդամթերքը, մսամթերքը, անհայտ ծագում ունեն։ Կարկանդակների վիճակը նույնպես սարսափելի է, քանի որ ձեթի մեջ այնքան են եփում, որ ձեթը թունավոր է դառնում, բայց շարունակում են նույն ձեթի մեջ եփել, դրա համար էլ այսօր հիվանդությունները շատ են։ Կաթնամթերքի վիճակը նույնպես շատ բարդ է, բայց ոչ մեկ այս հարցով չի ցանկանում զբաղվել։ Մի բառով կարող եմ ասել, որ ՍԱՏՄ-ն բացարձակապես չի աշխատում, էն որ ասում են՝ սա ու նա ենք անում, իրականում, ոչ մի բան էլ չեն անում»,- հավելեց նա։
Դոնարա Ալեքսանյանը խնդիրներ է տեսնում նաև բանտարկյալների սննդի հետ կապած։ Ըստ նրա՝ 2 տարի առաջ Աբովյանի կանանց քրեակատարողականի սնուդը խոզերն էին ուտում։
«Աշխատակիցները խոզեր էի պահում և այդ կերը տալիս էին խոզերին»,- նշեց Դոնարա Ալեքսանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը