25 07 2019

Ապագայում կարող է տեսնենք տղամարդու՝ մորուքով և կանացի շրթներկով. փաստաբան



«Նույնիսկ ամենազարգացած հասարակությունում բռնության դեպքեր կան, դրանք պետք է բացահայտվեն ու պատժվեն։ Բայց այս ժամանակահատվածում նման նամակներով համացանցը հեղեղելը, ես կարծում եմ՝ ուղիղ միտում ունի, հասարակության մոտ այդ բռնության մասին որոշակի պատրանք ստեղծել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ վերջերս համացանցում տարածված նամակներից մի քնաիսն ընթերցել է և տպավորություն է ստացել, որ հեղինակները իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող անձինքն են. «Բարձր իրավագիտակցություն ունեցող մարդը հանգիստ կարող է իր իրավունքները պաշտպանել: Դուք լավ գիտեք, իրազեկված մարդուն դժվար է բռնության ենթարկել։ Չեմ բացառում, որ նման դեպքեր կան, բայց հիմնավոր կասկած ունեմ, որ դա արհեստականորեն կազմակերպված էր, որպեսզի հասարակության ավելի լավ նախապատրաստեն այս կոնվենցիան ընդունելու հարցում»:

Մանարամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ