2019 թվականի սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը չեղարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը չեղարկում է վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար»,- գրառում է կատարել Չավուշօղլուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը