24 07 2019

Գարեգին Երկրորդը երկու նշանակում է կատարել

Գարեգին Երկրորդը երկու նշանակում է կատարել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը նշանակվել է Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Արիս աբեղա Տոնոյանը նշանակվել է Շողակաթ վանքի վանահայր` Վանորեից տեսչի իշխանության ներքո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ