2019թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 188 հոդված, որոնցից 50-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 137-ը՝ չեզոք։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վարկանիշը լրատվական դաշտում չի բարձրանում, իսկ վերջերս թափ է հավաքում նոր հակամարտություն։ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը պնդում է, որ Արայիկ Հարությունյանը տարատեսակ մեթոդներով ցանկացել է լուծարել կենտրոնը և նրան հաջողվել է դա իրականացնել գաղտագողի։ Վահագն Վարագյանը պնդում է, որ կենտրոնը ցրելու միակ պատճառն իրեն աշխատանքից հեռացնելն է եղել։ Լրատվականներում լուր է տարածվել, որ Արայիկ Հարությունյանը ցանկացել է այդ դիրքում տեսնել «Ռեստարտ» նախաձեռության անդամ Դավիթ Պետրոսյանին։ Ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը գրել է, որ Լուսի Քոչար ֆեյսբուքյան օգտատերը, որը հեղինակել էր «Բռնության ձայնը» արշավը, նամակներ է գրել 4 պաշտոնյաների, որոնցից մեկը Արայիկ Հարությունյանն է։ Մարինա Խաչատրյանը պնդում է, որ Արայիկ Հարությունյաննը ևս այլասերում է տարածում։ Լրատվականները վերհիշել են, որ Արայիկ Հարությունյանն իր աշխատասենյակում քննարկում էր ունեցել նույնասեռականի հետ և այդ ամենը կրկին բացասական է հիշատակվում։ Նախարարը շարունակում է մեղադրվել հովանավորչական գործունեություն ծավալելու մեջ։ Լրատվականները նշում են, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը շուտով պրոռեկտոր կդառնա, հավելում են, որ նա ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է ու նախարարի վստահելի մարդն է լինելու ԵՊՀ-ում։
Արայիկ Հարությունյանն այդպես էլ չի մեկնաբանում հովանավորչական գործունեություն ծավալելու մասին լուրերը, իսկ Վահագն Վարագյանի հետ կապված հարցը պարզաբանման անհրաժեշտություն ունի։ Եթե Դավիթ Պետրոսյանը նշանակվի միասնական կառույցի ղեկավար՝ կնշանակի Վահագն Վարագյանը ճիշտ էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը