ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«10.000 ուսուցիչ կրճատվում են…Բա սրանից էլ լավ ապացույց՞, որ երկիրը դատարկվում է:
Հիմա ինչ վիճակագրական նկարչություն էլ բերեն, պարզ է չէ՞, որ իրականությունն այլ է: Երկիրը դատարկվում է թե՛ ֆիզիկապես, և թե՛ բարոյապես:
Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրում ու ինքնապարգևատրվում են, շրջում են հպարտ ու անհոգ, և օձի սառնասրտությամբ հայտարարում են, որ 10.000 ուսուցիչ մեր երկրում ավելորդ է…
Փոխարենն անզուսպ, անթաքույց ու անպատիժ գործելու հնարավորություն են ստանում անգրագետները և, իհարկե՝ նորին գերազանցության տրանսգենդերներն ու տրանսվեստիտները…
Էսօր ու՞մ է հետաքրքրում. մի 10.000 ուսուցիչ ավել, պակաս…
Կարևորը՝ մի քանիսն իրենց լավ զգան, շրջեն, թռչեն ու թռչկոտեն…
Երկիր ենք կորցնում, Հայեր…»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը