Հուլիսի 22-ին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՊՆ-ում՝ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ։
Լրատվականներին թույլ չեն տվել աշխատել ժապավենով առանձնացված տարածքից դուրս։ Արդյունքում օպերատորները չեն կարողացել պարգևտրման արարողությունը պատշաճ նկարել։ Այլ է իրավիճակը եղել ամերիկյան միջոցներով սնվող «Ազատության» պարագայում, որն աշխատել է վարչապետի նկարող անձնակազմի հետ համատեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը