«Լոռե Էկո-ակումբ» ՀԿ նախագահ Մանյա Մելիքջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սոս Զորագետ՝Ոսկու հանքի թափոնները լցվում են գետը:Լոռու մարզի Չքնաղ գետում /Զորագետի վտակ,/ հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ.Ստեփանավան քաղաքի բնակիչները ահազանգել են Լոռե էկո-ակումբ ՀԿ` պատմելով, քաղաքի մոտ գտնվող Ձորագետ գետի վիճակը օրեցօր վատանում է:Նրանք նշում են , որ Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը թույնել է մոտ երկու կիլոմետր Զորագետ գետի տարացքը: Նշված տարացքում տեղացիներն մեծ քանակությամբ սատկած ձկներ են հայտնաբերել: Գործարանն ամբողջական չի աշխատում, սակայն էլի մեծ չարիք է չքնաղ Լոռվա աշխարհի համար:Բնակիչների համոզմամբ, պատճառը Արմանիսում գործող ոսկու հանքից արտահոսող կեղտաջրերն են, որոնք լցվում են գետը:
Տեղացիներն ասում են, որ ձկների սատկելու պատճառը Արմանիս գյուղի վարչական տաածքում գործող ոսկու հանքի շահագործումն է, քանի որ այնտեղից դուրս եկած կեղտաջրերը լցվում են գետը և իրենց սև գործն անում.Լոռե էկո-ակումբ ՀԿ-ն նշում են, որ Ձորագետի խնդիրը նոր չէ, տարիներ շարունակ գետը աղտոտվում է Արմանիսի ոսկու հանքի բաց եղանակով շահագործման հետևանքով: Հանքավայրը, ինչպես նաև ոսկու ֆաբրիկան տեղակայված են բնակավայրերին շատ մոտ: Բնակիչները տարիներ շարունակ բարձրացնում են ձեռնարկության գործունեությունը հասարակական մոնիտորինգի ենթարկելու հարցը:
Վերը նշված խնդիրը լուծելու նպատակով Լոռե էկո-ակումբ ՀԿ-ն դիմել է Շրջակա միջավայրի նախարարության թեժ գիծ սույն բարբարոսությունը դատապարտելու , պատժելու և պատասխանատվության ենթարկելու պատկան մարմինների ներկայացուցիչների:Փրկեք մեր քաղաքի ապագան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը