20 07 2019

2019 թվականի հունիսը պատմության մեջ ամենաշոգ ամիսն էր

2019 թվականի հունիսը պատմության մեջ ամենաշոգ ամիսն էր

2019 թվականի հունիսին Երկրի մակերևույթին ջերմաստիճանի միջին ցուցանիշն ամենաբարձրն էր դիտարկումների պատմության ընթացքում, հայտնել է օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը:

«Երկիր մոլորակը զգալի չափով շոգել է անցած ամիս: Չափազանց բարձր ջերմաստիճանի հետևանքով 2019 թվականի հունիսն ամենաշոգն էր երկրագնդի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Օդերևութաբանները պարզաբանում են, որ 2019 թվականի հունիսին ջերմաստիճանը 1.71 աստիճանով բարձր էր, քան նախորդ տարիներին գրանցված միջին ջերմաստիճանը, որը կազմել է 15.5 աստիճան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ