Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Ըստ նախարարության ֆեյսբուքյան էջի գրառման՝ ներկայում լճի թափանցիկությունը կտրուկ աճել է:
«Հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչև 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-19թթ.-ի արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- տեղեկցնում են նախարարությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը