Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնում կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Արծաթե ծիրանի» է արժանացել տրանսգենդերի մասին պատմող` Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին» ֆիլմը: Այդ փաստը խիստ զայրացրել է «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի ղեկավար, ռեժիսոր, անիմատոր Դավիթ Սահակյանցին, և նա որոշել դուրս գալ կինոմատոգրաֆիստների միությունից:
«Այսօր երկու Սահակյանցների` իմ և Լ. Սահակյանցի (ով 30 տարի այդ միության անդամ է) կողմից դիմում եմ ներկայացրել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու մասին: Այդ միության կազմում լինելը` Հարություն Խաչատրյանի նախագահությամբ, համարում եմ անհնարին և վիրավորական»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սահակյանցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը